Բազմաթիվ քաղաքացիներ հենց այս պահին ստացան վնասվածք, քիչ առաջ նախնական տվյալով՝ ԱԹՍ-ով, հարվածել են եկեղեցուն, այնտեղ դեռ կան վիրավորներ։ Այս մասին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից րոպեներ անց տաճարի մոտից եթեր մտնելով հայտարարել է Արմնյուզ ՀԸ մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։

Ա.Գասպարյանն անգլերենով դիմելով միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպությունհներին՝ հայտարարել է, որ հակառակորդը բարբարոսաբար ռմբահարում է հայկական սրբատեղին։

«Այս մարդը հենց նոր վիրավորվեց, մի՛ լռեք, Ադրբեջանի եւ Թուրքիայի ֆաշիստական ռեժիմները թիրախավորել են խաղաղ մարդկանց ու նրանց մշակութային ու պատմա-ճարտարապետական արժեքներն ու կոթողները։ Մի՛ լռեք», ասել է Աբրահամ Գասպարյանը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են լրագրողները վիրավոր բնակչին ձեռքերով, հետո էլ ավտոմեքենայով տեղափոխում բուժկենտրոն։