171 երկիր միացել է COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիություն: Այդ մասին ուրբաթ Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընթացիկ շաբաթ Չինաստանն ու Կորեայի Հանրապետությունը միացել են COVAX մեխանիզմին, եւ պատվաստանյութերի հասանելիության այդ նախաձեռնության մաս դարձած պետությունների եւ տնտեսությունների ընդհանուր թիվը հասել է 171-ի»,- ասել է նա:
«Մենք բանակցություններ ենք վարում մյուս երկրների հետ [COVAX-ին միանալու համար]»,- հավելել է ԱՀԿ գործադիր տնօրենը:





























