ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջոն Մակքեյն» ականակիրը ներխուժել է Չինաստանի տարածքային ջրեր Հարավ-Կորեական ծովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ ԶՈՒ «Ջոն Մակքեյն» հրթիռային ականակիրն առանց ՉԺՀ կառավարության թույլտվության ինքնակամ ներխուժել է տարածքային ջրեր չինական Սիշա հրվանդանի մոտ»,-ասված է հայտարարության մեջ:

ՉԺՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ իրենց ռազմածովային ուժերը նույնականացրել են ԱՄՆ նավերը, պահանջել անհապաղ հեռանալ ակվատորիայից, ինչպես նաեւ հետեւել են դրան: «ԱՄՆ-ը բազմիցս ուղարկել են նավեր Հարավ-Կորեական ծովի ջրերում ուժը ցուցադրելու համար: Նրանք ամրապնդում են իրենց ներկայությոնը, կոպտորեն խախտում Չինաստանի, ինչպես նաեւ այդ տարածաշրջանի ինքնավարությունը: Նրանց թռիչքներն ու նավիգացիան հեգեմոնիայի եւ ռազմական սադրանքի ցուցադրում են»,-նշված է հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ից պահանջում են անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները, խստորեն վերահսկել ծովային եւ օդային ուժերը՝ պատահական միջադեպերից խուսափելու համար»,-նշել է Չժան Նանդունը:
«Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Հարավչինական ծովում եւ դրա շրջակա ջրերում: Այդ շրջանում տեղակայված մշտական ուժերը միջոցներ են ձեռնարկում եւ անում են անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն պետության ինքնիշխանությունն ու հայրենիքի անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը»,-հայտարարել է Նանդունը:
Երկար տարիներ շարունակ Հարավչինական ծովում պահպանվում է լարվածությունը՝ Սպարտլի արշիպելագի եւ դրա հարեւանությամբ գտնվող Փարասելյան կղզիների նկատմամբ տարածաշրջանի մի շարք երկրների պահանջների պատճառով: Բացի այն, որ կղզիները գտնվում են ռազմավարական առումով կարեւոր ծովային երթուղիների՝ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների միջեւ, դրանց կարեւորությունը որոշվում է նաեւ նրանով, որ դրանց ծանծաղուտում, համաձայն փորձագիտական գնահատականների, կենտրոնացած են նավթի եւ հանքային հումքի զգալի պաշարներ: Չնայած վեճի հիմնական ֆիգուրանտներ են Վիետնամն ու Չինաստանը, կղզիները վիճարկվում են նաեւ Բրունեյի, Մալայզիայի, Թայվանի եւ Ֆիլիպինների կողմից: