ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված լրագրողի կոտրված ժամացույցի լուսանկարը։

«Սա եկեղեցում վիրավորված լրագրողի ժամացույցն է, որը գտել ենք եկեղեցում։ Հետևանքները տեսնում եք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ թիրախավորվել և հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի հետևանքով 3 օտարերկրյա լրագրող է վիրավորվել։