Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցը օրակարգում չկա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու է Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը. «Դեռ հստակ չէ` նրան պաշտոնանկ են անելու, թե ինքն է դուրս գալու աշխատանքից, սակայն հարցը մեր աղբյուրները փակված են համարում»,- գրել էր կայքերից մեկը:

Հիշեցնենք, որ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Վերջերս մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել Բեկոր Փափազյանի` 6,2 մլն դրամի աշխատավարձ ստանալու խնդիրը: Ինքը` Փափազյանը շատ նորմալ է համարում, որ այդքան աշխատավարձ է ստանում: