Թուրքական Turkish airlines ընկերությունն սկսում է Անկարա-Բաթումի չվերթների իրականացումը, գրում է վրացական Journalisr գործակալությունը:

Թուրքական ավիաընկերությունն առաջին չվերթը կատարել է մայիսի 31-ից, որի ժամանակ Boing-777-ով Բաթումի է ժամանել 170 ուղեւոր:

Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ` չորեքշաբթի եւ շաբաթ օրերին` ART տիպի օդանավով: Չվերթի տեւողությունը 2 ժամ 15 րոպե է: Այն  հիմնականում նախատեսված է 66 հոգու համար: Տոմսերի գինը 82 եվրո է:

Հիշեցնենք, որ մինչ օրս չվերթներ իրականացվում էին միայն Ստամբուլ-Բաթումի ուղղությամբ: