Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով շատ հայրենակիցներ առերեսվեցին ոչ միայն մինչ այժմ անհայտ հիվանդությանը, այլ նաեւ` հայրենական առողջապահական համակարգին` բախվելով դրա այն կողմին, որին մինչ այժմ ծանոթ չէին: Խոսքը ոչ միայն հայ էսկուլապների պրոֆեսիոնալիզմի մասին է, ովքեր օգնություն են ցուցաբերել բազմաթիվ վարակվածներին, այլ նաեւ այն զուտ մարդկային մոտեցման, որը վարակված մարդիկ այդքան սպասում էին նրանցից` ուժասպառ, երբեմն բոլորովին անօգնական: Ավաղ, դատելով հայրենական բժշկության «ջրաղացի» միջով անցածների վկայություններից,ոչ բոլոր հիվանդանոցներին է հաջողվել անցնել այս ստուգումը: Իսկ որոշ հիվանդանոցները այս քննությունը ամուր երկուսի են հանձնել:
«Նովոյե վրեմյա»-յի խմբագրություն մի ընթերցող է դիմել` նրանցից մեկի դուստրը, ով բախտի կամոք վարակվել էր կորոնավիրուսով եւ ում, ավաղ, այդպես էլ չհաջողվեց դուրս բերել վարակի «ճիրաններից»: Դուրս գրվելուց չորս օր անց տղամարդը մահացել է: Ըստ նրա դստեր` այն կլինիկայում, ում ստիպված էին դիմել, կարծես դիտավորյալ ամեն ինչ արվեց, որպեսզի նրա հոր վիճակը ոչ թե բարելավվի, այլ կտրուկ կերպով վատթարանա: Ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում նժկնոջ` թերթին ուղղված նամակը:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոկտեմբերյան օրերից մեկը հայրիկը հիվանդացավ: Զերմաստիճանը բարձրացավ, հազ սկսվեց: Բոլոր նշանները վկայում էին, որ դա «կորոնավիրուս» է: Թեստը հաստատեց մեր մտահոգությունները: Չսպասելով իրադարձությունների զարգացմանը` մենք անմիջապես հաշվարկային տոմոգրաֆիա արեցինք: Թոքերը մաքուր են: Թեթեւացած շունչ քաշեցինք: Բայց ջերմաստիճանը պահպանվում էր մի քանի օր անընդմեջ, շնչառությունը եւս մի փոքր դժվարացել էր: Եւ ընտանեկան խորհրդում որոշվեց տան բուժում սկսել: Բարեբախտաբար, մեր փեսան բժիշկ է, եւ կար մեկը, ումից կարելի էր խորհուրդ հարցնել: Պարբերաբար խորհրդակցելով նրա ծանոթ բժիշկների հետ` մենք բուժում էինք իրականացնում, նույնիսկ թթվածնային բալոն էինք բերել եւ անհրաժեշտ ամեն ինչ: Հայրիկն արդեն ապաքինվում էր, երբ ուժեղ հակաբիոտիկներն անսպասելիորեն ազդեցին երիկամների աշխատանքի վրա, եւ դիալիզի անհապաղ անհրաժեշտություն առաջացավ: Պարզվեց, որ կորոնավիրուսով ախտորոշված անձի համար դիալիզ հնարավոր է իրականացնել միայն մի կլինիկայում` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Այնտեղ էլ, չնայած, որ այդքան էլ լավ բաներ չէինք լսել, մենք որոշեցինք պառկեցնել հորս: Եվ, առանց չափազանցության, սկսվեցին մեր տանջանքները:
Սկզբում փորձում էինք կապ հաստատել թաղային պոլիկլինիկայի թերապեւտի հետ: Ապարդյուն. զանգահարում էին կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման գործընթացը համակարգող կենտրոն: Երկու օր ոչ ոք չէր պատասխանում հեռախոսազանգերին: Կապ հաստատել նրանց հնարավոր եղավ միայն անձնական կապերի միջոցով: Արդյունքում, մեզ ուղարկեցին վերոնշյալ կլինիկա: Ընդ որում, կորոնավիրուսիով հիվանդի տեղափոխումը մեզ վրա թողեցին: Հորս նստեցնելով ավտոմեքենա եւ այնտեղ էլ դնելով թթվածնային բալոնը` մենք մի կերպ հասանք հիվանդանոց: Մուտքի մոտ մենք հասկացանք, որ մեր «բախտը դեռ բերել» է. 60 տոկոս սատուրացիայով (չափազանց ցածր) մարդկանց ամբոխին այստեղ հետ էին ուղարկում: Եւ միգուցե` ավելի լավ… Հայրս հիվանդանոցում անցկացրեց ավելի քան երկու շաբաթ: Այս բոլոր օրերի ընթացքում մենք կապի մեջ էինք նրա հետ եւ հստակ գիտեինք, թե ինչի պակաս ունի հայրս: Իսկ նա տարրական խնամքի պակաս ուներ` այն տխրահռչակ մի բաժակ ջրի, որը, նրա խոսքով, բերում էր աշխատակիցուհիներից միայն մեկը` կամ բուժքույր, կամ սանիտարուհի: Դա այն դեպքում, երբ հայրս, լինելով առատաձեռն անձնավորություն, համաձայն հին սովետական սովորության համաձայն նախընտրում էր «լավ նայել» անձնակազմին:
Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ պարզվում էր, որ նրան ոչ միայն ծարավն էր տանջում, այլ նա օրեր շարունակ սոված էր մնում: Եվ` ոչ այն պատճառով, որ ուտելու բան չկար. մենք նրան պարբերաբար սնունդ էինք փոխանցում. պարզապես, ի վիճակի չլինելով ինքնուրույն ուտել, ոչ ոք նրան չէր օգնում դրանում: Ուտել նրան հաջողվում էր երեք օրը մեկ, ըստ ամենայնի` այն օրերին, երբ հերթապահում էր այն նույն կարեկցող կինը:
Մեր բոլոր խնդրանքներն ու աղաչանքները բաժանմունք բարձրանալու եւ հայրիկին խնամելու մասին (մենք գիտակցում էինք, որ այդ ժամանակ` հոկտեմբերի վերջին, հիվանդների հոսքն, անկասկած, էլ ավելի էր ծանրաբեռնել բժշկական անձնակազմին), ինչպես նաեւ դեղերով եւ անհրաժեշտ ամեն ինչով օգնելու մեր փորձերը ձախողվում էին: Ինչ-որ պահի հայրիկս ասաց, որ թթվածին չկա, մենք գնեցինք եւ բերեցինք: Բայց նրանք կրկին մերժեցին մեզ` ասելով, որ «ամեն ինչ էլ կա»:
Անտեսվեց նաեւ մեր խնդրանքը հակաբիոտիկների մասով. առաջին իսկ օրվանից մենք ասում էինք, որ «Ռոցեֆին» խմբի դեղերը նրան չեն համապատասխանում, եւ դրանց նկատմամբ նրա զգայունությունը զրոյական էր: Սակայն նրան հենց «Ռոցեֆին» էր ներարկվում: Եվ բացի այդ` ընդամենը մեկ շաբաթ: Ընդ որում` ոչ մի անալիզ, ՀՏ կամ տարրական ռենտգեն բուժման ընթացքում եւ առավել եւս` մինչ դեղամիջոցը դադարեցնելը, չի անցկացվել: Ստացվում է, որ հակաբիոտիկը դադարել են տալ միայն այն պատճառով, որ ջերմաստիճանը իջե՞լ է:
Փաստացի հորս, ով ռեանիմացիոն հիվանդ էր, սովորական հիվանդասենյակում էին պառկեցրել: Եվ դա էլ դեռ ոչինչ էր, եթե 71-ամյա տղամարդը, գտնվելով այնտեղ, չթողնվեր բախտի քմահաճույքին: Մինչեւ հիմա լսում եմ հորս հետ խոսակցությունը բջջայինով: Հայրս ասում է` ջուր եմ խնդրում, չեն բերում, ասում եմ` ցուրտ է, ասում են` դու չես մրսում, քեզ թվում է… Եւ այդ հիշողություններից իմ մեջ վրդովմունքի ալիք է բարձրանում: Բայց ի՞նչ կարող ես ասել սովորական բժշկական անձնակազմին, եթե այս կլինիկայում բոլորը` մինչեւ ղեկավարությունն ու տեղակալները, առանձնանում են «նրբաճաշակ» կոպտությամբ եւ անտակտությամբ: Էլ չեմ ասում պրոֆեսիոնալիզմի մասին, ավելի ճիշտ` դրա լիակատար բացակայության:
Գրեթե ամեն օր բաժանմունքում փոխվում էր բժիշկը, եւ նոր եկածները որեւէ պատկերացում չունեին իրենց վստահված հիվանդների մասին: Այդ պատճառով բոլոր նոր եկածներին ստիպված էինք կրկին պատմել եւ ներկայացնել հայրիկի հիվանդության պատմությունը: Եվ դա այն պատճառով, որ այդ հիվանդանոցում աշխատում են տարբեր պրոֆիլների (նույնիսկ ատամնաբույժներ) կամավորներ, որոնք հեռու են վարակիչ հիվանդությունների բուժումից, ընդհանուր առմամբ՝ թերապիայից: Մարդիկ, ովքեր բավական «սոլիդ» գումարով (մեր տեղեկություններով՝ օրական ստանում էին մոտ 100 հազար դրամ) պարզապես խաղում էին մարդկանց կյանքի հետ:
Որոշ ժամանակ անց՝ գիտակցելով, թե ինչ է կատարվում կլինիկայում, մենք սկսեցինք պնդել, որ պետք է կորոնավիրուսի թեստ անցկացնել, որպեսզի հայրիկին դուրս բերենք հիվանդանոցային «գերությունից»: Վերջապես թեստն անցկացվեց, եւ, բարեբախտաբար, այն բացասական էր: Դա թույլ տվեց հայրիկին «Աստղիկ» ԲԿ տեղափոխելու գործընթաց սկսել: Այն, ինչ մենք տեսանք դուրսգրման օրը, իսկապես շոկային էր:
Հերիք չէր, որ հայրիկը, ով իր ոտքով մտավ այդ կլինիկա, «Աստղիկ» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, նրա արտաքինը տեսքն արցունքներ էր առաջացնում: Հայրիկը ոչ միայն հազիվ էր տեղաշարժվում, այլ նաեւ հազիվ էր խոսում: Արդեն «Աստղիկ» ԲԿ-ում պարզվեց, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ում նրան ոչ թե բուժել, այլ հաշմանդամ են դարձրել:
Թոքերի խոցումը կազմել է ոչ ավել, ոչ պակաս՝ 90%: Ձախ թոքը գրեթե չի աշխատել, իսկ աջը հազիվ «շնչել է»: Արյան մեջ շաքարի մակարդակը (հայրիկի մոտ շաքարային դիաբետ է, ինչի մասին մենք նախապես զգուշացրել էինք, եւ մեզ ասել էին, որ նրան ինսուլին կներարկեն) կազմել է 30: Ձեռքերը՝ ուսից մինչեւ մատների ծայրերը, ծածկված են եղել կապտուկներով: Երակների վրա, այնտեղ, որտեղ փորձել են դեղեր ներարկել, ելունդներ են առաջացել: Ոտքի վրա բաց վերք է եղել, ականջների հետեւում՝ դիմակի մշտական կրումից առաջացած վերքեր: Բերանի խոռոչը եւ լեզուն խոցվել են հակաբիոտիկներով հակասնկային դեղերի ներարկման պատճառով, եւ սունկ է հայտնվել: Եվ, վերջապես, հայրիկը քաղցած էր…
4 օր անց հայրիկը մահացավ…Սիրտը չդիմացավ: Նրան վերադարձնել այլեւս անհնար է: Սակայն այն, թե ինչպես նրան «վերադարձրեցին» «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, ես երբեք չեմ մոռանա եւ չեմ ների: Դեռ երբեք այդ մարդը, ով սրտի հետ խնդիրներ ունենալով վիրահատվել էր Գերմանիայում, Ֆրանսիայում, Հայաստանում, նման անօգնական եւ խեղճ տեսք չէր ունեցել:
Եվ իմ այս նամակը պարզապես խնդրանք չէ` ուղղված համապատասխան կառույցներին, որոնք պետք է պարզեն, թե ինչ է տեղի ունեցել կլինիկայում, չնայած հույսը մեծ չէ, քանի որ ղեկավարը նախարարի մտերիմ ընկերն է, այս նամակը զգուշացում է բոլոր նրանց, ովքեր հանկարծ կորոշեն բուժվել տվյալ հիվանդանոցում: Եթե կա գեթ չնչին հնարավորություն, արեք ամեն ինչ, որպեսզի չհայտնվեք այդ պատերից ներս: «Սուրբ» նախածանցով անվանումը որեւէ ընդհանրություն չունի նրա հետ, թե ինչ է կատարվում այնտեղ, ամեն դեպքում, կարող եմ ասել տարիքով մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին, ովքեր ունեն ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, եւ, որպես կանոն, չունեն հարազատներ եւ մտերիմներ…Վերջերս մի խումբ անձանց՝ այդ կլինիկայի ղեկավարության դեմ բողոք ներկայացնելու փորձն անհաջողությամբ պսակվեց: Գործին միջամտեց ԱԱԾ-ն, եւ պարզապես նրանց բերանը փակեցին: Իսկ ես իմ հայրիկի աղջիկն եմ, նա ինձ սովորեցրել է գնալ մինչեւ վերջ եւ պայքարել արդարության համար: Այն, ինչ նրանք արեցին իմ հայրիկի հետ, իսկական հանցագործություն է: Եվ եթե կա հանցանք, ապա պետք է լինի պատիժ:




























