Գերմանիայում կորոնավիրուսից մահացության օրական ռեկորդ է գրանցվել, հաղորդում է Reuters-ը:

Մեկ օրում գրանցվել է մահվան 952 դեպք:

Մտավախությունները, որ կորոնավիրուսը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ 16 դաշնային հողերի ղեկավարներին ստիպել է կոշտ լոքդաուն սահմանել:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 1 379 238 դեպք, մահացածների թիվը կազմում է 23 427: