Լուգանսկից XVIII դարի սրբապատկերը, որը նվիրել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի Պրեզիդիումի նախագահ Միլորադ Դոդիկը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, կվերադարձվի նվիրատուներին դրա պատմությունը պարզելու համար Ինտերպոլի գծով, շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Սրբապատկերը կվերադարձվի նվիրատուներին դրա պատմությունը պարզելու համար Ինտերպոլի գծով»,-ասել են դիվանագիտական գերատեսչությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Srna գործակալությունը, Դոդիկը նվիրել էր Լավրովին ոսկեզօծ սրբապատկերը, որը ստեղծվել է Լուգանսկում, դեկտեմբերի 14-ին Լավրովի՝ Բոսնիա եւ Հերցեգովինա կատարած այցի ժամանակ: Գործակալությունը տեղադրել էր սրբապատկերի, ենթադրաբար, Նիկոլայ Հրաշագործի լուսանկարը եւ սրբապատկերի հետեւի կողմում կարմիր կնիքի լուսանկարը, որի վրա նշված է. «ՈւԽՍՀ: Կրթության ազգային կոմիտե: Ուկրգիտություն: Օդեսայի շրջանային հանձնաժողով»:
Հինգշաբթի Բոսնիա եւ Հերցեգովինայի ԱԳՆ ղեկավար Բիսերա Տուրկովիչը հայտնել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինայում Ուկրաինայի դեսպանատունը հանրապետության ԱԳՆ է ուղարկել նոտա՝ պահանջելով վերադարձնել ուկրաինական կողմին Լուգանսկից սրբապատկերը: Նախարարի խոսքով՝ դեսպանատունը հարցրել է՝ ինչպես է սրբապատկերը հայտնվել Բոսնիա եւ Հերցեգովինայում, եւ պահանջել պարզաբանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի մահմեդականների ներկայացուցիչ, նախարար Տուրկովիչը հայտարարել է, որ կձգտի վերադարձնել սրբապատկերն Ուկրաինային: Ուրբաթ Բոսնիա եւ Հերցեգովինայի դատախազությունը հարուցել է քրեական գործ եւ սկսել ստուգել սրբապատկերի ծագումը:





























