Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը գնահատվում է կայուն, իսկ բժշկական հետազոտության արդյունքները լավատեսական են, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Նախագահի վիճակը կայուն է՝ ի տարբերություն ուրբաթ գրանցված տվյալների: Նրա մոտ ի հայտ են գալիս COVID-19-ի այն ախտանշանները, որոնք չեն խոչընդոտում կատարել իր պարտականությունները»,-նշված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ուրբաթ Մակրոնը հայտնել էր, որ ինքնազգացողությունը լավ է, սակայն ավելի դանդաղ է աշխատել:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Ֆրանսիայի նախագահի մոտ ախտորոշվել են կորոնավիրուսի այնպիսի ախտանշաններ, ինչպես ջերմությունն ու հազը:





























