Կոչ եմ անում բոլոր հայրենասեր անձանց լինի դա մտավորական թե գործարար, բանվոր թե գյուղացի, կուսակցական թե անկուսակցական, ոտքի կանգնել և վաղ ժամը 12-ին Հանրապետության հրապարակում Ձեր բողոքի ձայնը հղել այս ապազգային իշխանություններին, օր առաջ երկիրը ազատել այս ներքին թուրքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԳԹ, դոցենտ ՇՊՀ Գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչի ժ/պ Արթուր Մկրտչյանը։

«Հարգելի հայրենակիցներ, հարգելի Շիրակցիներ մեր հայրենիքը որոշ բախտախնդիրների, որոշ պատեհապաշտների և դավաճանների պատճառով ապրում է օրհասական պահեր, վտանգված է ոչ միայն Արցախի հանրապետության այլ նաև Հայաստանի հանրապետության լինելու հարցը,այսօր վտանգված են նաև մեր խաղաղ քաղաքացիների կյանքը։ Ուստի կոչ եմ անում բոլոր հայրենասեր անձանց լինի դա մտավորական թե գործարար,բանվոր թե գյուղացի ,կուսակցական թե անկուսակցական,ոտքի կանգնել և վաղ ժամը 12 ին Հանրապետության հրապարակում Ձեր բողոքի ձայնը հղել այս ապազգային իշխանություններին,օր առաջ երկիրը ազատել այս ներքին թուրքից

ՏԳԹ, դոցենտ ՇՊՀ Գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչի ժ/պ

Արթուր Մկրտչյան»,- գրել է նա։