Եվրոյի գոտում գնաճի իջեցումը մինչեւ բացասական ցուցանիշները պայմանավորված է ժամանակավոր գործոններով. cուցանիշը կրկին կաճի: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեռեւս համավարակի դինամիկան զգալի փոփոխություն չի ունենա առաջիկա ամիսներին, տնտեսական ակտիվության վերականգնումը կլինի առավել աստիճանական, քան կանխատեսվում էր համաշխարհային տնտեսության` հոկտեմբերին արված կանխատեսման մեջ: Գնաճը, որը նվազել է՝ հասնելով բացասական ցուցանիշների վերջին ամիսներին, հիմնականում արտացոլում է ժամանակավոր գարծոնները եւ, ինչպես ակնկալվում է, աստիճանաբար կաճի եւ կմնա ԵԿԲ կարճաժամկետ նպատակի սահմանած նշաձողում,-նշվում է տեքստում:-Ռիսկերը դեռեւս առկա կլինեն մինչեւ 2021 թվականի սկիզբ, սակայն պատվաստանյութերի ստեղծման մասին հուսադրող լուրերը թույլ են տալիս մտածել զգալի աճի մասին: Սակայն, եթե անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի օպերատիվ տարածումը չապահովի արագ վերականգնում, ապա առողջապահության ոլորտում տեւական ճգնաժամը կարող է կրճատել ներդրումներն ու մեծացնել պետական եւ մասնավոր հատվածի խոցելիությունը»:

Կազմակերպության փորձագետները կոչ են արել համավարակի դեպքերի աճի ֆոնին շարունակել բյուջետային աջակցությունն ու նախազգուշացրել են դրա վաղաժամ դադարեցման հավանականությունից: «Կանխատեսման հետագա ցանկացած վատթարացում պահանջում է լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Իշխանություններին անհրաժեշտ է ուսումնասիրել ներկայիս բյուջետային կանոնները բարելավելու տարբերակները»,-համարում են ԱՄՀ-ում: Հայտարարությունը նաեւ պարունակում է բանկերի համար կապիտալի ներդրման գործընթացի թեթեւացում ապահովել, քանի դեռ լիարժեք վերականգնում չի սկսվի:

«Անհրաժեշտ է նաեւ ապահովել աշխատուժի եւ կապիտալի վերաուղղորդում դեպի առավել կենսունակ ընկերություններ եւ ոլորտներ»,-ասվում է տեքստի մեջ:

ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարի համաշխարհային տնտեսությունում կգրանցվի անկում շուրջ 5 տոկոսի չափով, սակայն այն դարձյալ կվերականգնվի եւ կաճի 5.4 տոկոսով հաջորդ տարի: