ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Կապանի տարածաշրջանում, Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։