Մալաթիա Սեբաստիա համայնքում գործող «Մեզ բացակա չդնեք» մահացած զինծառայողների խնդիրներով զբաղվող ՀԿ-ի գույքը դուրս են հանել վարչական շենքի տարածքից: Նշենք, որ ՀԿ-ն գործում էր մանկապարտեզի շենքում:
«Այդ օֆիսը մեզ տվել էին ինչպես իրենք են սիրում ասել՝ նախկինները՝ հարգելով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին: Եկել են, տարել են մեր իրերը սուպեր մամայի հրամանով, այսինքն` քաղաքապետի: Մանկապարտեզի տնօրենը մեզ ասել է, որ քաղաքապետն է հրամայել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ ասել է, որ կարող ենք շարունակել աշխատել: Հիմա չենք հասկանում` ով էր ճիշտ ասում, ով` սուտ»,- պատմեց ՀԿ-ի աշխատակից, սևազգեստ կանանցից Նաիրան:





























