Երեքշաբթի լույս գիշերը Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում պայթել են ականանետից արձակված 9 արկեր, երբ այնտեղ է գտնվել Սոմալիի նախագահ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը, հայտնում է Somali Guardian-ը:
Պորտալը նշում է, որ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Իշխանությունները գնդակոծության մեջ կասկածում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստներին:
Սոմալիի նախագահը փետրվարի 1-ին էր ժամանել Դուսամարեբ տարածաշրջանային 5 առաջնորդների հետ բանակցություններ վարելու նպատակով՝ կապված երկրում առաջիկա նախագահական եւ համընդհանուր ընտրությունների հետ: Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարի 8-ին, սակայն նախագահական ընտրությունների օրը պահպանվող տարաձայնությունների պատճառով դեռեւս համաձայնեցված չէ առաջատար քաղաքական ուժերի կողմից: Ինքը՝ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը հասկացրել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է վերընտրվելու համար: Ընտրությունների հետ կապված հիմնական նիստը նշանակված է երեքշաբթի, փոխանցում է պորտալը:
Դուսամարեբում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից 400 կմ հյուսիս-արեւմուտք, կառավարական նստավայրի շուրջ պահպանությունն ուժեղացվել է: Բանակային վերակարգերը քաղաքում իրականացնում են պարեկություն:





























