Արցախում  ընթացիկ տարվա փետրվարի  1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին  ( 59 հազար 679,3 դրամ): Նվազագույն սպառողական զամբյուղի՝ այս տավա փետրվարի 1-ին  արձանագրված արժեքը, նախորդ տարվա հունվարի 31-ի համեմատ, բարձր է 1,5 տոկոսով (58 հազար 842,8 դրամ)։

Կառույցը մանրամասնում է, որ պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է  404 հազար 796,2 դրամ,  ամսական կտրվածքով՝ 33 հազար 733  դրամ:

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  տարեկան կտրվածքով կազմել է 716 հազար 489,3 դրամ (գործակից 1,77), իսկ  ամսական կտրվածքով՝ 59 հազար 707,4 դրամ: