Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից մեկը Թուրքիայում կարտադրի կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը` վեց ամիս առաջ ստորագրված «գաղտնիության մեջ պահվող» գործարքի շրջանակներում, հայտնում է Bloomberg-ը:
Այն մասին, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (ՌՈւՆՖ) պայմանավորվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասին Թուրքիայում եւ արդեն սկսել է տեխնոլոգիաների փոխանցումը, ՏԱՍՍ-ին պատմել էր հիմնադրամի ներկայացուցիչը հունվարի 23-ին: ՈՈւՆՖ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը Bloomberg-ին հաստատել է, որ թուրքական ընկերության հետ պատվաստանյութի համատեղ արտադրության մասին պայմանագիր է կնքվել, սակայն հրաժարվել է բացել չակերտները:
Գործակալությունը պարզել է, որ թուրքական կողմից վեց ամիս առաջ ՌՈւՆՖ-ի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության վերաբերյալ Թուրքիայում դեռ կես տարի առաջ համաձայնագիր էր ստորագրել իսլամական Vakif Katilim բանկի խորհրդի նախագահ, VisCoran դեղագործական ընկերության սեփականատեր Օզթյուրք Օրանը: Նախագահ Էրդողանի մերձավոր դաշնակիցը գործակալությանը հայտնել է, որ VisCoran-ը եւ ՌՈւՆՖ-ը համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի օգոստոսի 16-ին, փորձարկումների երրորդ փուլից շատ ավելի շուտ: Օրանը նշել է, որ VisCoran մասնավոր ընկերությունը չունի պատվաստանյութը մասսայական արտադրելու հնարավորություններ, ուստի աշխատանքների մեծ մասը, հավանաբար, կփոխանցվի մի քանի թուրքական ֆիրմաներից մեկին, որն ունի տեխնիկական հանարավորություններ դրա համար, հայտնում է Forbes- ը:
Օրանը նշել է, որ Թուրքիան ի վիճակի է ավելի մեծ քանակությամբ պատվաստանյութ արտադրել, քան անհրաժեշտ է երկրին, եւ դա թույլ կտա արտահանել այն արտերկիր: Թե՛ Օրանը, թե՛ Դմիտրիեւը հրաժարվել են հայտնել արտադրության մեկնարկի ամսաթվերը:
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտերմացրել են իրենց երկրները ռազմական եւ կոմերցիոն ոլորտներում: Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման Թուրքիայի որոշումը ԱՄՆ պատժամիջոցներին հանգեցրեց եւ կասեցրեց Ֆ-35 կործանիչների համատեղ արտադրությունը թուրքական զինված ուժերի համար: Թուրքիայում պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ բանակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Պուտինը քննարկեց դա Էրդողանի հետ, դեկտեմբերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Սակայն Դմիտրիեւը մերժում է «Սպուտնիկ V» գործարքի շուրջ ցանկացած կապ: Թուրքական ընկերությունների համար բնական է հետաքրքրվել «աշխարհի լավագույն պատվաստանյութի» լիցենզիա ստանալու հարցով:
Թուրքիան արդեն համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ մինչ մարտի վերջ Sinovac Biotech-ի արտադրած պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափի մատակարարման վերաբերյալ: Անկարան բանակցություններ է վարում նաեւ ամերիկյան Pfizer-ի եւ գերմանական BioNTech-ի հետ եւս 25 միլիոն պատվաստանյութի մատակարարման շուրջ: 2020 թվականի դեկտեմբերի սկզբին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Անկարան չի գնի ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութը, քանի որ այն չի բավարարում «լաբորատոր պրակտիկայի» պահանջներին: «Այս պատվաստանյութով մեր լիցենզիան ստանալը նույնպես անհնար է: Այսպիսով, դա մեր շահերի շրջանակից դուրս է»,- ասել է նա: Գրեթե անմիջապես Թուրքիայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն այս բառերը թյուրիմացություն անվանեց: «Մեզ համար կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում արտադրված պատվաստանյութը թունաբանական հետազոտություններ անցնի եւ համապատասխանի GLP-ին (պատշաճ լաբորատոր պրակտիկա): Մենք սկսում ենք այս փորձարկումները: Կարող եմ ասել, որ եթե դրանք հաջող անցնեն, ապա Ռուսաստանում արտադրված պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն առաջանա », - ասել է նախարար Քոջան:





























