Միշել Օբաման անսպասելի ծանրոց է ստացել նորաթուխ առաջին տիկին Ջիլ Բայդենից՝ հենց Սպիտակ տան բանջարանոցից:
Նախկին առաջին տիկինը Instagram-ում կիսվել է բանջարեղենի, ներառյալ կաղամբը եւ բրոկոլին, շքեղ զամբյուղի լուսանկարով, ինչպես նաեւ շնորհակալական ուղերձով: «Սպիտակ տան բանջարանոցից այս թարմ բանջարեղենը հիանալի եւ հրաշալի անակնկալ էր: Սիրում եմ քեզ, Ջիլ»:
Սպիտակ տան 2800 քառակուսի/ֆուտ մակերեսով բանջարանոցը 2009-ին Միշել Օբաման է տնկել, երբ նրա ամուսինը՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, առաջին անգամ ստանձնեց իր պաշտոնը:
Հողամասը, որտեղ բազմազան մրգեր, բանջարեղեն եւ խոտաբույսեր են աճեցնում, Սպիտակ տանը այգեգործության հարուստ պատմության մի մասն է։ Այդ պատմությունը սկիզբ է առնում 1797 թվականից, երբ նախագահ Ջոն Ադամսը տնկեց առաջին բանջարանոցը:
Այգին Սպիտակ տանը տարեկան մատակարարում է շուրջ 2000 ֆունտ թարմ մթերքներ, իսկ ամբողջ չօգտագործված սնունդը փոխանցվում է Վաշինգտոնի բարեգործական հիմնադրամներին։




























