Հինգշաբթի՝ փետրվարի 4-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

WTI նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,56 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 56 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,43 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,71 դոլարի: