Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 583-ով: Մահացել է 19 մարդ:
StopCov պաշտոնական կայքի համաձայն` համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում գրանցվել է վարակման 260 480 դեպք:
Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 671 մարդ է դուրս գրվել քովիդ կլինիկաներից, համավարակի սկզբից մինչ օրս առողջացել է 251.748 հիվանդ: Մահացել է 3.240 մարդ:
Վերջին օրվա ընթացքում անցկացվել է 16605 թեստ, այդ թվում` 9 917 հակագենի թեստ եւ 6 688 ՊՇՌ թեստ:
Ներկայումս կարանտինում է գտնվում 430 մարդ, 2341-ը` հիվանդանոցներում, 277-ը` քովիդ հյուրանոցներում:



























