Շոտլանդիայում փողոցում տեղի ունեցող վայրի ծեծկռտուքի ժամանակ մի կին կծելով պոկել է տղամարդու լեզվի մի կտոր, որը կերել է ճայը։

27-ամյա Բեթանի Ռայանը Էդինբուրգում բախվել Ջեյմս Մաքքենզիի հետ, գրում է Edinburgh Evening News-ը: Այն բանից հետո, երբ Մաքքենզին «սեղմված բռունցքով» մոտեցել է Ռայանին, կինը ինչ-որ կերպ կարողացել է համբուրել նրան, ապա կծելով պոկել նրա լեզվի մի կտորը, ասել է փաստաբան Սյուզան Դիքսոնը:

«Դա անելիս նա համբուրել է նրա շրթունքները եւ կծել նրա լեզուն, ինչի հետեւանքով նրա լեզվի մի մասը պոկվել է»,- ասել է Դիքսոնը:

Այն բանից հետո, երբ նա թքել է արյունոտ կտորը, թռչունը հափշտակել է այն եւ կերել՝ անհնարին դարձնելով վերականգնման վիրահատությունը: «Պարոն Մաքքենզին թքել է իր լեզվի մի մասը, ինչից հետո կտորը հափշտակել է մի մեծ ճայ, որը հեռացել է նրա հետ»:

Ռայանն իրեն մեղավոր է ճանաչել հարձակման մեջ: