Վերջին վեց տարվա ընթացքում Apple-ը շուրջ 100 ընկերություն է կուլ տվել, ասել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը, փոխանցում է BBC-ն:

Դա ընկերությունում տեղի է ունենում երեք-չորս շաբաթը մեկ, երեքշաբթի ասել է Apple-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

Apple-ը վերջերս բերել է եռամսյակային ամենամեծ եկամուտը` 111.4 միլիարդ դոլար աշխատելով 2021 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում:

Քուկը բաժնետերերի ժողովին հայտնել է, որ ձեռքբերումները հիմնականում ուղղված են տեխնոլոգիաների եւ տաղանդների ձեռքբերմանը:

Վերջին տասնամյակում Apple-ի ամենամեծ ձեռքբերումն ականջակալներ արտադրող Beats Electronics-ի գնումն էր 3 միլիարդ դոլարով, որը հիմնադրվել է ռեփեր եւ պրոդյուսեր Dr Dre-ի կողմից:

Մեկ այլ խոշոր գնում էր դարձել 2018 թվականին Shazam ընկերությունը` 400 միլիոն դոլարով:

Apple-ն առավել հաճախ փոքր տեխնոլոգիական ֆիրմաներ է գնում եւ դրանց նորարարությունները ներդնում է իր սեփական արտադրանքի մեջ:

Օրինակներից մեկը PrimeSense-ն է` 3D զգայունության իսրայելական ընկերություն, որի տեխնոլոգիան իր ներդրումն է ունեցել Apple FaceID-ում:

Apple-ը ներդրումներ է կատարել նաեւ ներքին տեխնոլոգիայի մեջ, որն այդքան էլ ակնհայտ չէր լինի iPhone-ի կամ Macbook-ի օգտագործողների համար: