Գիտնականները հայտնաբերել են մումիֆիկացման մասին հնագույն հրահանգ մ.թ.ա. XV դարի հինեգիպտական բժշկական պապիրուսի տեքստում: Խորհուրդների մեջ նշված են բալզամավորման մանրամասն կանոնները: Անգամ նկարագրված է, թե ինչպես պահպանել մահացածի դեմքը, հաղորդում է Ferra-ն
Դեռեւս գիտնականներն ունեցել են մումիֆիկացման գործընթացի երկու եգիպտական նկարագրություն: Այժմ հետազոտողների գիտելիքներն ընդլայնվել են:
Նրանք վերլուծել են ավելի վաղ չուսումնասիրված տեքստի հատվածները եւ հայտնաբերել այնտեղ ուշագրավ փաստեր: Տեքստի ավելի վաղ ուսումնասիրված հատվածները պարունակում են մաշկային հիվանդությունները բուժելու եւ խոտաբույսերից դեղամիջոցներ պատրաստելու հրահանգներ: Մյուս մասը նկարագրում է մումիֆիկացումը: Պարզվել է, որ կասիայի, մյուռոնի, խնկի, մայրու յուղի եւ այլնի թուրմն օգտագործվել է այդ գործընթացում:
Նաեւ հայտնի է դարձել, որ մահացածի դեմքը ծածկել են կարմիր վուշե կտորով, որի վրա նախապես քսել են բուսական բաղադրիչներով խառնուրդ: Այդ կտորն անհրաժեշտ էր դնել դեմքին մի քանի անգամ չորս օր ժամանակային միջակայքով: Դեռ ավելին, մարմինը ջրազրկում էին չոր նատրոնով, այնուհետեւ բարուրում էին բինտերով՝ ավելացնելով խեժ, որից հետո տեղադրում դագաղի մեջ:



























