Այս տարի Վենետիկում չորացել են ջրանցքները ռեկորդային տեղատվության հետեւանքով: Զբոսաշրջիկներին տեղափոխող գանդոլաներն այժմ մնում են ափին, հաղորդում է ВВС-ն:
Այսպես, Վենետիկում ջրի մակարդակը նվազել է 48 սանտիմետրով: Զգալիորեն նվազել է նաեւ Գրանդ ջրանցքում ջրի մակարդակը, որն ամենամեծ հոսքն էր ապահովում Վենետիկյան լագունայի կղզիների միջեւ:
Սովորաբար Վենետիկում հաճախ են տեղի ունենում ջրհեղեղները: Ամենանշանակալիներից մեկը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին:



























