Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կազմակերպած «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն» է ճանաչվել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ն, լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն՝  «ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը, լավագույն վճարային համակարգ՝ «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը, լավագույն  ռադիոկայան՝ «ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1-ը, լավագույն սուրճ արտադրող ընկերություն` «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ»-ն, լավագույն մարզաառողջարարական համալիր՝ «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոնը, լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն՝  «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ»-ը, լավագույն էլեկտրատեխնիկայի  խանութների ցանց՝ «ՎԵԳԱ» ընկերությունը,  բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց՝ «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ»-ը, լավագույն բանկ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ը, լավագույն գինի արտադրող ընկերություն՝  «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ»-ը, լավագույն արագ սննդի ցանց՝  «ԿԱՐԱՍ»-ը, լավագույն հեռուստաընկերություն՝  «ԱՐՄԵՆԻԱ TV»-ն,  լավագույն լրատվական կայք՝  NEWS.am լրատվական գործակալությունը:

Մրցանակաբաշխությունը կայացել է «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում։ Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնվել են պատվոգրեր:

The Best Armenian Brand 2020 նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։