Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում (ԵՍՊ) խիստ սառնամանիքների պայմաններում գազի պաշարները նվազել են մինչեւ 33%-ով՝ հասնելով վերջին երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, վկայում են Gas Infrastructure Europe-ի տվյալները, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի փոքր ծավալ դիտարկվել է միայն 2018-ի ապրիլին, երբ գազի պահեստարանները լիքն են եղել ընդամենը 18%-ով: 2019-ի ԵՍՊ-ի օգտագործման մակարդակը կազմել է 41%, նախորդ տարվա նույն ամսում`57%:

Այսպես, AGSI+- ի վերջին տվյալներով՝ Իտալիայի ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալը նվազել է մինչեւ 39%, Ավստրիայում՝ 33%, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում՝ 27%, Ֆրանսիայում՝ 18%: Եվրոպական ԵՍՊ-ներից գազի դուրսբերումը ավանդաբար շարունակվում է մինչեւ մարտի վերջ - ապրիլի սկիզբ, ուստի պահուստները, հավանաբար, եւս մի քանի շաբաթ կշարունակեն նվազել, ասում է Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը:

Դա կարող է ձեռնտու լինել ոչ միայն «Գազպրոմ»-ին, այլեւ «Նավթոգազ»-ին, նշում է թերթը: