Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում այս փուլում շարունակել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գիտաշխատող Սումյա Սվամինատանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,- ասել է նա: - Երեքշաբթի ԱՀԿ-ում տեղի կունենա հանդիպում՝ նվիրված այս պատվաստանյութի հետ կապված իրավիճակին: Այս փուլում մենք խորհուրդ ենք տալիս շարունակել օգտագործել դեղամիջոցը բնակչությանը պատվաստելու համար»: ԱՀԿ-ի տվյալներով, ընդգծել է Սվամինատանը, այս պատվաստանյութի օգտագործման առավելությունները շարունակում են գերակշռել ռիսկերը:
Իր հերթին կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն ընդգծել է, որ դեռեւս չի ստեղծվել այնպիսի տպավորություն, որ պատվաստվածների շրջանում թրոմբոէմբոլիտիկ բարդությունների դեպքերի թիվը գերազանցում է ընդհանուր բնակչության շրջանում նման բարդությունների դեպքերի թվին: Նա հավելել է, որ այս եզրակացությունները հիմնված են աշխարհի 17 միլիոն պատվաստվածների վերաբերյալ տվյալների վրա: «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,- ասել է Սիմաոն: «Մենք պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու եվրոպական մի շարք երկրների որոշումը նախազգուշական միջոց ենք համարում»։
Նշենք, որ մեկ տասնյակից ավելի երկրներ արդեն դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:



























