Արմավիրի մարզում երեկ՝ մարտի 14-ին, ժամը 22:50-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Վ.-ն իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել գնացքի գծերի վրա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում: