Ֆրանսիայի ոստիկանությունն առգրավվել է էքստազիի խոշոր քմբաքանակ Փարիզի մերձակայքւոմ հատուկ գործողության ըթնացքում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ առգրավել են հաբեր եւ անհայտ վարդագույն փոշի, որոնք իրականում փոշիացված քաղցրավենիք էին: Այդ մասին ուրբաթ հաղորդում է Agence France-Presse -ը:

Համաձայն մայրաքաղաքի ոստիկանության նախնական հաղորդագրության՝ գործողությունն անցկացվել է թմրանյութերի լաբորատորիայում՝ Սեն Ուեն համայնքում, որը, քննության տվյալներով, մատակարարել է անօրինական խնջույքների կազմակերպիչներին սինթետիկ թմրանյութերով: Առգրավվածի արժեք, նախնական գնահատմամբ, պետք է կազմեր 1 մլն եվրո:

Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ առգրավված նյութերում ի սպառ բացակայել են թմրանյութերը կամ թույնը: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ վարդագույն փոշին, որից ստացել են հաբերը, եղել է ընդամենը մանրացված «ելակի մարմելադ»: ՆԳՆ-ում դեռեւս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը: