Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երկրի բնակիչներին կոչ է արել բանաստեղծություններ կարդալ, ինչը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին նա հայտարարել է Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Պոեզիան ամրացնում է օրգանիզմը բոլոր տեսակի վիրուսների դեմ, եկեք չմոռանանք այն մասին»,-գրել է Քոջան Twitter-ում:

Թուրքիայում այս ամիս կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է մինչեւ օրական 20 000, ինչը ռեկորդային ցուցանիշ է դեկտեմբերից:

Համաճարակի սկզբից ի վեր զոհվել է 30 000 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է մինչեւ 3 միլիոնի: