Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերը այլեւս չեն կարող ուսանողների ընդունելություն կազմակերպել: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բոլոր բուհերը մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ հավատարմագրման գործընթացը համաձայնեցած է, իսկ մեխանիզմներն ու ժամկետները մանրամասն նկարագրված են:

Դումանյանը նաեւ ներկայացրեց հավատարմագրման վերջնաժամկետը՝ նշելով, որ  տվյալ ժամկետի ավարտից հետո հավատարմագրում չանցած բուհերը չեն կարող ուսանողների ընդունելություն կազմակերպել:

«Ծրագիրը մի նպատակ է հետապնդում. Հայաստանում բոլոր բուհերը պետք է հետեւեն միեւնույն կանոններին»,-ասաց նախարարը: