Զամբիայում «Սիոն եկեղեցու» մի հեքիմ ծխականներին հրամայել է իրեն կենդանի թաղել, ապա հարություն առնելու համար: Սակայն խեղճ հարություն առնել չի հասցրել եւ մահացել է, գրում է Zambian Watchdog-ը:

22-ամյա ժողովրդական հեքիմ Ջեյմս Սաքալան, ով նաեւ Չադիզի շրջանի «Սիոն եկեղեցու» անդամ է, մահացել է իր եկեղեցու անդամների կողմից ողջ-ողջ թաղվելուց հետո:

Ոստիկանության տվյալներով՝ սկզբում ծխականները հրաժարվել են, սակայն Սաքալան պնդել է եւ նույնիսկ ինքն է ոչ խորը գերեզման փորել իր իսկ համար: