Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ «Մոնտրյոյի կոնվենցիան քննարկման համար բացման» եւ բանակի իսլամացման համար:

«Մտահոգիչ է այն փաստը, որ Մոնտրյոյի կոնվենցիան բաց է քննարկման համար ինչպես Ստամբուլի ջրանցքի շրջանակներում, այնպես նրա, ով իրավունք ունի չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը»,- ասվում է ծովակալների հայտարարության մեջ: 1936 թվականին Շվեյցարիայում ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան Թուրքիային իրավունք տվեց վերահսկել իր երկու նեղուցները՝ Բոսֆորը եւ Դարդանելը՝ սահմանափակելով ռազմական նավերի անցումը նեղուցներով միայն Սեւ ծովին սահմանակից պետություններին:

Ծովակալները Կոնվեկցիան «ամենամեծ դիվանագիտական ​​հաղթանակն» են անվանել, որով ավարտվել էր Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923 թվականին սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, եվ հայտարարել են, որ թուրքական նեղուցներն «աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից մեկն են»:

Նրանց խոսքով՝ կոնվենցիան թույլ տվեց Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ, ընդհանուր առմամբ, ապահովում է խաղաղությունը Սեւ ծովում:

«Մենք կարծում ենք, որ պետք է խուսափել ցանկացած գործողությունից և պատմությունից, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Մոնտրյոյի կոնվենցիային, որը կարեւոր է Թուրքիայի գոյատեւման համար, քննարկման առարկա դառնա»,- հայտարարել են ծովակալները:

«Թուրքիայի զինված ուժերը (TAF) եւ մեր նավատորմը դիտավորյալ կերպով հարձակման են ենթարկվել (իսլամական քարոզիչ) Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմից եւ շատ արժեքավոր կադրեր են կորցրել այդ դավաճանական դավադրության պատճառով»,- շարունակել են ծովակալները:

«Այս պատմություններից քաղված ամենակարեւոր դասն այն է, որ TAF-ը պետք է ջանադիր կերպով պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,- ասել են ծովակալները՝ նկատի ունենալով հոդվածը, որը Թուրքիան որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է սահմանում՝ օրենքի գերակայությամբ:

 «Նշված պատճառներով մենք դատապարտում ենք այնպիսի տպավորություն ստեղծելու փորձերը՝ իբր TAF-ը եւ ռազմածովային ուժերը դուրս են եկել այդ արժեքների շրջանակներից` շեղվելով Աթաթուրքի կողմից սահմանված ժամանակակից ուղուց: Հակառակ դեպքում Թուրքիայի Հանրապետությունը կարող է բախվել դեպրեսիայի ռիսկի եւ սպառնալիքի եւ իր գոյատեւման համար ամենավտանգավոր իրադարձությունների հետ, որոնց օրինակները պատմության մեջ առկա են»: