Թբիլիսիում հատուկ օպերացիա է ընթանում. «Վրաստանի բանկ»-ից դուրս են բերում պատանդներին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն դեպքի վայրից:

Դեպքի վայրում է Թբիլիսիի պարեկային ծառայության ղեկավար Վաժա Սիրաձեն: Նա մտել է բանկի մասնաճյուղ եւ դուրս բերել մեկ մարդու, այնուհետեւ շենքը լքել է եւս մեկ կին:

Նախնական տվյալներով՝ շենքում մնում է մեկ պատանդ: Պաշտոնական տվյալներ դեռ չկան:

Բանակցություններ են ընթանում պատանդներ պահողի հետ: