Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է օրական 24.353-ով` կազմելով 5.635.294: Այս մասին հաղորդել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Հարաբերական արտահայտությամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.43 տոկոս:
Կորոնավիրուսից վերականգնվածների թիվն աճել է օրական 14.540-ով՝ կազմելով 5.083.441: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, վարակվածների ընդհանուր թվից իջել է 90,2 տոկոսի մակարդակի:
Մահացության դեպքերի թիվն օրական աճել է 654-ով` նախորդ օրվա 663-ի համեմատ՝ հասնելով 138.579-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է պարզել միայն համաճարակի ավարտից հետո), ըստ շտաբի տվյալների, մնացել է 2,46 տոկոս մակարդակի վրա:





























