Կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներն իրենց վրա մեղք են վերցնում եւ ստիպված են լինելու ամբողջ կյանքում քավել իրենց մեղքերը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին:

«Ես բախվում եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ մարդիկ գալիս են քահանայի մոտ, որպեսզի քավեն մեղքերը, որ չեն պատվաստվել կամ դարձել են ինչ-որ մեկի մահվան պատճառը: Նրանք գալիս են եւ ասում՝ «Ինչպե՞ս ես ապրեմ այդքանից հետո»: Ես դժվարանում եմ պատասխանել: Մեղքն այն է, որ այդ մարդը չի մտածել մյուսների մասին»,-ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում:

Նրա խոսքով՝ այժմ պետք է մտածել մյուսների մասին: Նա նաեւ նշել է, որ նույնիսկ եթե մարդը թեթեւ է տանում կորոնավիրուսը, ապա դա չի նշանակում, որ նա հիվանդությունը տարածող չէ: