Հայտնի են Կասպից ծովում ցեխային հրաբխի ժայթքման մանրամասները:
Ժայթքումը սկսվել է հուլիսի 4-ին ժամը 21:51-ին եւ շարունակվել 8 րոպե: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնի տնօրեն Գուրբան Էթիրմիշլին, հաղորդում է Turan-ը:
Նրա խոսքով՝ գազը հայտնվել է մակերեսին 1,48 կմ խորությունից: Կրակի սյան բարձրությունը կազմել է ավելի քան 100 մետր:
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել էր 1945 թվականին:
Նա հերքել է զոհերի եւ տուժածների մասին լուրերը:





























