Հայաստանի առանձին վայրերում հուլիսի 7-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին փոքր-ինչ կնվազի, ինչից հետո մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կսաստկանա՝ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,  

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,  

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,  

Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+36,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+35։