Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8- նիստում համաձայնություն տվեց ԲԴԽ 2021-ի հունիսի 30-ի առաջարկությանը դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ նախատեսվում է Երեւանի առաջին ատյանի դատարանում առնվազ 8 դատավոր պետք է ավելացվի: Բացյ յդ ամեն մարզում պետք է ավելացվի առնվազն մեկ դատավոր: Դրանից զատ Վերաքննիչ քրեական դատարանում մեկ կազմ պետք է ավելանա՝ 3 դատավորով:
«2021 թվականի հունիսի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է առանձին դատարանների դատավորների թվակազմն ավելացնելու գործընթաց նախաձեռնելու համար Կառավարության համաձայնությունը ստանալու համար, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը երեք դատավորով, իսկ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Երևան քաղաքում և մարզերում) դատավորների թվակազմը ընդհանուր տասնյոթ դատավորով»,-ասաց Բադասյանը:
Նրա խոսքով, որոշումը վերաբերում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված դատավորներին:
Տեղեկացնելով, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկը ներկայացրել էր ԲԴԽ-ն՝ Բադասյանը հայտնեց, որ նախագիծն ունի նաև ՍԴ դրական եզրակացությունը:
Բադասյանը հիշեցրեց, որ մրցութային ընթացակարգը նոր բարեփոխումների ոգով է անցնելու, այսինքն թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում են անցնելու, նաեւ հարցազրույց ԲԴԽ-ում, ակադեմիայում համապատասխան դասընթաց եւ այլն:




























