Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 25.140-ով՝ կազմելով 5.808.473 դեպք, երկուշաբթի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Նոր դեպքերի աճը կազմել է 0.43 տոկոս:

Կորոնավիրուսից վերականգնված ռուսաստանցիների թիվն օրական աճել է 16 429-ով: Վերականգնվել է ընդհանուր 5 216 648 մարդ:

Շտաբի տվյալներով՝ դուրս գրված հիվանդների մասնաբաժինը նվազել է՝ մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89.8 տոկոս:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ավելացել է 710-ով՝ նախորդ օրվա 749-ի համեմատ: Վարակից մահացել է ընդհանուր 143 712 հիվանդ:

Շտաբի տվյալներից հետեւում է, որ պայմանական մահացությունը (վերջինը կարելի է պարզել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.47 տոկոսի մակարդակում: