Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է հավատացյալներին կիրակի կեսօրին ավանդական աղոթքով Վատիկանից աղիների վիրահատությունից հետո առաջին անգամ, հաղորդում է The Independent-ը:
Հանրությունը Ֆրանցիսկոսին դիմավորել է խանդավառությամբ՝ թափահարելով ազգային դրոշները: Հռոմի Պապը լավ առողջական վիճակում է ներկայացել նրանց առջեւ: Նա ժպտացել է՝ դիմելով նրանց. «Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի օր»: Վերջին շաբաթվա ընթացքում հովվապետի ձայնը նկատելի ամրացել էր:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ֆրանցիսկոսը օրհնության խոսքեր է ասել կաթոլիկ հիվանդանոցի պատշգամբից: Հովվապետը վիրահատվել է հուլիսի 4-ին, հեռացվել է նրա հաստ աղիքի մի մասը:





























