Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սյուրռեալիստական է անվանել պատկերը, որը նա տեսել է շրջաններում, որոնք առավել տուժել են ավերիչ ջրհեղեղի հետեւանքով, հաղորդում է AFP-ն:

ԳԴՀ առաջնորդը քայլել է Ռեյնլանդ-Պփալց հողի Շուլց գյուղում, որն առավել տուժած երկու շրջաններից մեկն է արեւմտյան Գերմանիայում:

Արեւմտյան Եվրոպայում զոհերի թիվը հասել է առնվազն 184-ի, եւս տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

«Դա սարսափելի է: Ցանկանում եմ ասել, որ գերմաներենը հազիվ թե ունի բառեր պատճառված վնասը նկարագրելու համար»,-ասել է Մերկելը լրագրողներին Ադենաու քաղաք այցելության ժամանակ:

«Մենք աջակցում ենք ձեզ՝ դաշնային եւ տեղական իշխանությւոնները համատեղ կգործեն, որպեսզի աստիճանաբար կարգի բերեն այս հիանալի տեղանքը: Արդեն չորեքշաբթի մենք՝ կառավարությունը, կընդունենք ծրագիր տարածաշրջանի հետ ձեռնարկենք շտապ օգնության միջոցներ միջնաժամկետ խնդիրներ լուծելու եւ ենթակառուցվածքը վերականգնելու համար»,-ընդգծել է Մերկելը:

Կանցլերը նշել է, որ ԳԴՀ արեւմուտքում աղետը ցույց է տվել կլիմայի փոփոխության խնդիրներին առավել ուշադիր հետեւելու համար: