Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռենջ Ռովերի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։





























