Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2261-ով, մահացել է 18 մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի առողջության եւ հիվանդությունների վերահսկման գործակալությունը:
Պանդեմիայի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակման 395 621 դեպք է գրանցվել:
Պանդեմիայի սկզբից ապաքինվել է 369 483, մահացել 5 636 մարդ:




























