Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 06:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գործող բենզալցակայանի տարածք BMW 750 մակնիշի ավտոմեքենա է մտել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել
Պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Չիլինգարյանը: Պարզվել է նաև, որ բենզալցակայանը կրել է 45-50 հազար ԱՄՆ դոլարի վնաս, քանի որ տապալվել է 2 եղևնի, ամբողջովին մոխրակույտի են վերածվել բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարքերը, գովազդային վահանակները, արտաքին լուսավորության մի քանի սյուներ:
Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում Հ. Չիլինգարյանը մեկ այլ ավտոմեքենայով ժամանել է նշված վայր ու սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ բենզալցակայանի աշխատակիցների հասցեին: Բարեբախտաբար, օպերատիվորեն կանչով ժանանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները կարողացել են Հ. Չիլինգարյանին վնասազերծել, տեղափոխել բաժին:




























