«Հայռուսգազարդից» NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 11-ին ժամը 04:00 վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այն ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասի բարձրլեռնային Գուդաուրի-Կոբի շրջանում սողանքների հետեւանքով մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
Գազամուղը վթարվել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 29-ին: Վրացական կողմը հայտարարել էր, թե վթարը կվերացվի մինչեւ մայիսի 1-ը, սակայն վատ եղանակային պայմաններով թելադրված՝ աշխատանքներն ավելի երկար են տեւել։
Այս ընթացքում Հայաստանի սպառողներին գազ է մատակարարվել Աբովյանի պահեստարաններից:




























