Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հնարավոր է՝ պաշտոնաթող լինի մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, հնարավոր են հետեւյալ սցենարները. նախագահի կամ «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ՝ Մոսկվայի պետդումայի կողմից անվստահություն հայտնում, պաշտոնավարման ժամկետի ավարտ 2011-ին, ինքնակամ պաշտոնաթողություն եւ այլ աշխատանքի անցնելու տարբերակ։

Զեկույցի մեջ ասվում է, որ Կրեմլում սպասում են, թե Լուժկովը կհեռանա մայիսյան տոներից հետո։ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների ցուցակում քննարկվել են փոխվարչապետեր Սերգեյ Սոբյանինի եւ Ալեքսանդր Ժուկովի, ինչպես նաեւ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինի անունները։