Եվրոպայում կարծում են, որ Հունաստանից հետո Եվրագոտու ամենաթույլ օղակներն են Պորտուգալիան ու Իսպանիան: Դա հասկանում են նաեւ այդ երկրները, որոնք մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` պետական բյուջեի ծախսերի կրճատման ուղղությամբ:

Այս մասին Իսպանիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները հայտարարել են Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակներում:

Որոշ վերլուծաբանների գնահատմամբ` շատ հավանական է, որ Իսպանիան ու Պորտուգալիան հետեւեն Հունաստանի օրինակին եւ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով, ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեն ԵՄ անդամ մյուս երկրների և տարբեր միջազգային կառույցների օգնությանը: