Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են աջակցել կովկասյան տարածաշրջանում կայունության ամրակայմանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը հետաքրքված են կովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդմամբ, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, եւ ես իմ կողմից՝ նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության, պետք է առաջ շարժենք այս գործընթացը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները, հեղինակությունը եւ ազդեցությունը»,-ասել է Մեդվեդեւը։