Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը առանձին հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպումների օրակարգում եղել են ներքին անվտանգությանն առնչվող հարցեր։ Նա նախագահին եւ վարչապետին է ներկայացրել ահաբեկչությունների մասնակիցների եւ ահաբեկչության դեմ պայքարի մանրամասներ։




























